Զելենսկին ժամանել է Լոնդոն. նրան կընդունի թագավորը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն արդեն ժամանել է Լոնդոն: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ, որը տարածել է Sky News-ը։ Նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարը կհանդիպի նաև վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Բուքինգհեմյան պալատը հաստատել է, որ թագավորն այսօր ոկընդունի Զելենսկուն: Հիշեցնենք, որ Ուկրաինայի ղեկավարն այսօր ժամանել է Մեծ Բրիտանիա:
