Ինչպես կարելի էր Իրանին չցավակցել, իսկ Թուրիքային ցավակցել ու «սիլի-բիլի» անել հետը․ Աղվան Վարդանյան

Feb 8, 2023 16:07
51

44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մի քանի տասնյակ ասածները՝  Թուրքիային դատապարտող, և իր այսօրվա վարքագիծը հակասում են իրար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Շատ բան պետք չէ ճանաչելու մարդու և իշխանության բնույթը։ Երկրաշարժ է, մարդիկ են զոհվում, բայց այդ մարդը պետք է հիշի, չէ՞, ինքը ինչեր էր ասում։ Երկրաշարժ եղավ նաև Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք նույնիսկ ցավակցություն հղեին։ Սա նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել։ Ինչպես կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, ինչպես կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները և հետո սկսել «սիլի-բիլի» անել Թուրքիայի հետ»,- ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ ինքը խոսում է ոչ թե օգնություն ուղարկել-չուղարկելու մասին, այլ այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարությունները հակասում են իր այսօրվա վարքագծին։

Մեկնաբանություն