February 9, 2023

Թուրքիայում երկրաշարժից զոհվել է Ադրբեջանի առնվազն չորս քաղաքացի

Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է Ադրբեջանի առնվազն 4 քաղաքացի: Ազատության հաղորդմամբ, այդ տեղեկությունն «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: «Կան տվյալներ 4 քաղաքացիների զոհվելու մասին: Մի կնոջ դին ընտանիքն արդեն հուղարկավորել է Թուրքիայում: Հիմա միջոցներ են ձեռնարկվում մյուս երեք զոհերի մարմինները հայրենիք վերադարձնելու համար»,- հայտնել է ԱԳՆ-ն:  

Կարդալ ավելին

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Գառնի գյուղում գործող ֆերմաներից մեկում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գառնի գյուղի Գառնու բժշկական ամբուլատորիայից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի ֆերմաներից մեկը, որտեղ ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,…

Կարդալ ավելին

«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով. Նողկալի է». Վիգեն Սարգսյան

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին: «Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց…

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 17134-ի, Սիրիայում՝ 1347-ի

Irakanum.am-ը գրում է. ուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 17134-ի։ Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, վիրավորների թիվը կազմում է 70347 մարդ։ Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1347-ի։  Եվս 2295 մարդ վիրավորվել է։ Ամբողջական հոդվածը այստեղ

Կարդալ ավելին