Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գառնի գյուղի Գառնու բժշկական ամբուլատորիայից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի ֆերմաներից մեկը, որտեղ ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժի պետի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում