Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 անձ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 9-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում…

Կարդալ ավելին

ՔՊ-ն Սարգիս Խանդանյանին ընտրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, 68-ն էլ կողմ են քվեարկել Խանդանյանի թեկնածությանը: Հիշեցնենք՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն Էդուարդ Աղաջանյանն էր, որը հրաժարական էր ներկայացրել:

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է 9-ի

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը երեկվա դրությամբ հասել է 9-ի: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ Անդրադառնալով Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թվին, նշեց, որ կա 2 զոհված հայ:

Կարդալ ավելին

Իրանը դեմ չէ Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը

«Իրանը դեմ չէ Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը: Իրանի դիրքորոշումը հետևյալն է` տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց մասնակցությամբ լուծվեն»։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանը։

Կարդալ ավելին