ՔՊ-ն Սարգիս Խանդանյանին ընտրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Feb 9, 2023 14:47
4

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, 68-ն էլ կողմ են քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:

Հիշեցնենք՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն Էդուարդ Աղաջանյանն էր, որը հրաժարական էր ներկայացրել:

Մեկնաբանություն