Մակրոնը Զելենսկուն պարգեւատրել է Պատվո լեգեոնի շքանշանով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Փարիզ կատարած այցի ընթացքում պարգեւատրել է Պատվո լեգեոնի շքանշանով, ինչը հանրապետությունում ամենաբարձր պարգեւն է: Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է Twitter-ի իր էջում։ «Հարգանքի տուրք Ուկրաինային եւ նրա ժողովրդին։ Հարգանքի տուրք քեզ, սիրելի՛ Վլադիմիր, քո խիզախության եւ վճռականության համար»,-գրել է Մակրոնը ՝ գրառումն ուղեկցելով տեսանյութով, որտեղ պատկերված…

Կարդալ ավելին

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական երկրորդ օդանավը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած աղետյալներին օգնելու համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված մարդասիրական երկրորդ օդանավը՝ բեռնված առաջին անհրաժեշտության ապրանքներով, փետրվարի 9-ին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում։ Օդանավի դիմավորման և մարդասիրական բեռների տեղավորման աշխատանքները ղեկավարել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը։

Կարդալ ավելին

Անվտանգային նոր համակարգ ստեղծե՞լ են, որ հրաժարվում են ՀԱՊԿ-ից. սա նոր պատերազմի շեմ է մեզ համար. Արմեն Ռուստամյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանն է դեմ եղել, որ ՀԱՊԿ-ը տեղակայվի հայ-ադրջանական սահմանին: «Եղել է կոնսենսուս, որ ՀԱՊԿ-ը գա այստեղ կանգնի, Հայաստանն էլ ասել է՝ «քանի իմ ասածը չեք արել, ես դեմ եմ»: Սա ի՞նչ մոտեցում է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը: Նա կոչ արեց դադարել մոլորեցնել հանրությանը: Ըստ նրա՝…

Կարդալ ավելին

Հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է, մենք դրանից չենք հրաժարվում. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից, միջազգային օրակարգի արդիական հարցերին նվիրված մամուլի ասուլիսում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է News.ru-ն: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այս հնարավորությունը այսպես թե այնպես կօգտագործի: «Հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է, մենք դրանից չենք հրաժարվում։ Մենք կօգտագործենք այս հնարավորությունը»,- ընդգծել է Ռյաբկովը։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար…

Կարդալ ավելին