Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել սպայակազմի հետ (լուսանկարներ)

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը: Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի…

Կարդալ ավելին

Ծնվել է Սևակ Ամրոյանի փոքրիկը. հայտնի է սեռը. ԼՈւՍԱՆԿԱՐ

Րոպեներ առաջ լույս աշխարհ է եկել սիրված երգիչ Սևակ Ամրոյանի և նրա կնոջ առաջնեկը: StarNews-ի տեղեկություններով Սևակի կինը` Քրիստինան որդի է ունեցել: Ներկայացնում ենք փոքրիկի առաջին լուսանկարը, որի դեմքը մայրիկը խնամքով թաքցնում է: «Ուրիշ աշխարհ»,- լուսանկարի հետ հեշթեգով ավելացրել է նորաթուխ մայրիկը: Սևակի փոքրիկը կլորիկ թուշիկներով և խիտ մազերով է:

Կարդալ ավելին

Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 8 տարեկան աղջկա

Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա։ «Հայաստանի փրկարար խումբը Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության խմբի հետ Ադըյամանում ութամյա աղջկա է փրկել։ Համերաշխությունը կյանքեր է փրկում»,- «Թվիթեր»-ում գրել է  Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։

Կարդալ ավելին

Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը «տարածաշրջանում վերջին 100 տարվա վատագույն իրադարձությունն էր»․ ՄԱԿ

ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Մարտին Գրիֆիթսը Թուրքիայի հարավում եւ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն անվանել է «այս տարածաշրջանում վերջին 100 տարվա վատագույն իրադարձություն», հաղորդում է Reuters-ը: Ելույթ ունենալով Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ Գրիֆիթսը   բարձր է գնահատել Թուրքիայի արձագանքը աղետին։ Նա գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հույս ունի, որ Սիրիայում օգնությունը կհասնի…

Կարդալ ավելին