Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը «տարածաշրջանում վերջին 100 տարվա վատագույն իրադարձությունն էր»․ ՄԱԿ

Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը «տարածաշրջանում վերջին 100 տարվա վատագույն իրադարձությունն էր»․ ՄԱԿ

ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Մարտին Գրիֆիթսը Թուրքիայի հարավում եւ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն անվանել է «այս տարածաշրջանում վերջին 100 տարվա վատագույն իրադարձություն», հաղորդում է Reuters-ը:

Ելույթ ունենալով Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ Գրիֆիթսը   բարձր է գնահատել Թուրքիայի արձագանքը աղետին։ Նա գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հույս ունի, որ Սիրիայում օգնությունը կհասնի ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններին, բայց իրավիճակն այդ առումով «դեռ պարզ չէ»։

Leave a Reply

Your email address will not be published.