Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 24 հազարը

Թուրքիան և Սիրիան ցնցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24 հազար 178-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN-ը։ Մասնավորապես, Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 20 հազար 655 է, վիրավորների թիվը՝ ավելի քան 80 հազար է։ Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։ Al Jazeera-ն հայտնում է, որ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներում…

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 հազար 665-ի

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20 հազար 665-ի, հայտնել են Արտակարգ իրավիճակների վարչությունից: «80 հազար 88 մարդ վիրավոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը նահանգներում…

Կարդալ ավելին

Հալեպում հայ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները

Ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած Սիրիային օգնելու նպատակով Հալեպ ուղևորված հայ փրկարարների խումբը տեղում շարունակում է որոնողական աշխատանքները։ Այս մասին գրառում է կատարել Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ «Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հյուպատոսարանի «Ֆեյսբուք»-ի էջի գրառման մեջ։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։

Կարդալ ավելին

ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում հրդեհ է բռնկվել, այրվածքներ ստացած պահակի վիճակը ծանր է

Փետրվարի 11-ին ժամը 3։13-ին, Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման եւ վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ եւ արագ արձագանքման…

Կարդալ ավելին