Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 հազար 665-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 հազար 665-ի

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20 հազար 665-ի, հայտնել են Արտակարգ իրավիճակների վարչությունից:

«80 հազար 88 մարդ վիրավոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։

Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը նահանգներում և հարակից երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։

 

Leave a Reply

Your email address will not be published.