Բանակում զոհ ունենք. Օրվա հակիրճ լուրերը

Երեկ՝ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում: Ըստ նախնական տվյալների, զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։ Իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ ՊՆ-ից նաև հայտնել են, որ Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ»…

Կարդալ ավելին

Ըստ ՊԵԿ-ի՝ «Նոր Զովք» ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից: Արդյունքում՝ ընկերությունը…

Կարդալ ավելին

«Հիմնականում երեխեքի գլուխներն ա վառված եղել»․ զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց, դեպքի առթիվ Նիկոլ Փաշինյանից պահանջելով պարզաբանում: Հրդեհից զոհված զինվոր Արամ Մանուկյանի պապիկը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանից պարզաբանում են պահանջում՝ ինչու՞ նա Սուրեն Պապիկյանի հետ մեկտեղ հենց առաջին օրվանից սկսեցին նախաքննությանը ուղղորդել:…

Կարդալ ավելին

«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրականացվող խուզարկությունները եւ առգրավումները անօրինական են. Արամազդ Կիվիրյան

«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրավապահներն իրականացնում են խուզարկություններ եւ առգրավումներ, ինչն անօրինական է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ խուզարկությունները սկսվել են այսօր առավոտից եւ այժմ էլ շարունակվում են. «Գտնում ենք, որ կատարվող խուզարկությունները և առգրավումներն ապօրինի են: Ավելին, ապօրինի կերպով…

Կարդալ ավելին