Բանակում զոհ ունենք. Օրվա հակիրճ լուրերը

Բանակում զոհ ունենք. Օրվա հակիրճ լուրերը

Երեկ՝ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել է հրազենային մահացու վիրավորում: Ըստ նախնական տվյալների, զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։ Իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։

ՊՆ-ից նաև հայտնել են, որ Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը: 2 զինծառայողներ էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published.