Թուրքիայում զոհերի թիվը հասել է 41 հազարի․ Նոր մանրամասներ երկրաշարժից

Թուրքիայում կրկին նոր երկրաշարժ է գրանցվել, 5․2 մագնիտուդ ուժգնությամբ։ Այդ մասին, հայտնել է Եվրոպական-միջերկրծովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է մոտ 364 հազար բնակչություն ունեցող Մարաշ քաղաքից 54 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ու եղել 10 կիլոմետր խորության վրա։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 23:31-ին և շարունակվել 10 վայրկյան։ Ստորգետնյա…

Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջ մղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։ Նախարար Միրզոյանն…

Կարդալ ավելին

Աբովյանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա մտել Գագիկ Ծառուկյանի տղային պատկանող գրասենյակի տարածք․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․

Այսօր՝ փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա հարվածել Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող գրասենյակի ալյումինե էլեկտրական դռանը և հայտնվել ներսում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող…

Կարդալ ավելին

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը կալանավորվեց

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել, տնօրենը կալանավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցումների առատությունը՝ տեղեկացնում եմ հետևյալը։ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ…

Կարդալ ավելին