Թուրքիայում զոհերի թիվը հասել է 41 հազարի․ Նոր մանրամասներ երկրաշարժից

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 41 հազարի․ Նոր մանրամասներ երկրաշարժից

Թուրքիայում կրկին նոր երկրաշարժ է գրանցվել, 5․2 մագնիտուդ ուժգնությամբ։ Այդ մասին, հայտնել է Եվրոպական-միջերկրծովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է մոտ 364 հազար բնակչություն ունեցող Մարաշ քաղաքից 54 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ու եղել 10 կիլոմետր խորության վրա։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 23:31-ին և շարունակվել 10 վայրկյան։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Մարաշում և հարևան Ադըյամանի ու Գազիանթեփի նահանգներում։ Դեռևս տվյալներ չկան նոր հնարավոր փլուզումների մասին։ Իշխանությունները բնակիչներին խնդրել են չմոտենալ վնասված շենքերին, քանի որ ցանկացած պահի դրանք կարող են փլվել։

Մանրամասները տեսանյութում՝


Leave a Reply

Your email address will not be published.