Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում փլատակներից դուրս են բերել 20 մարմին, Թուրքիայում փրկել՝ 3 տուժածի

Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի փլատակներից դուրս են բերել զոհերի 20 մարմին: Թուրքիայում փլատակներից դուրս են բերել նաև 3 տուժածի: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, ՓԾ փոխգնդապետ Գարրի Արմաղանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Սիրիայում Հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերը իրենց հիմնական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար…

Կարդալ ավելին

Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը. Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից

Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 20-ին, քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը:

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է 137 հանցագործության դեպք. Գրանցվել է 19 ավտովթար, զոհվել է 2, վիրավորվել՝ 43 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 16, ընտանեկան բռնության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, համակարգչային հանցագործության և կաշառակերության՝ 2-ական, սպանության փորձի,…

Կարդալ ավելին

Արցախի ԱԺ-ն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին՝ ռազմական գործիքակազմերով կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության  կամքն ու ցանկությունը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու մասին: Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին: Փետրվարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման…

Կարդալ ավելին