Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 20-ին, քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը: