Ադրբեջանցի սահմանապահը երբևէ չպետք է իրավունք ունենա հսկելու արցախցու ելումուտը հայրենի տուն․ Երվանդ Թարվերդյան
Միացյալ Հայաստան Կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանն անդրադարձել է մյունխենյան հանդիպումներին։ Նա գրում է․ «Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հոխորտանքներն Արցախի և հայ ժողովրդի հասցեին հերթական անգամ ապացուցեցին, որ նա որևէ կերպ չի կարող գործ ունենալ Արցախի ժողովրդի, նրա անվտանգության և իրավունքների ապահովման հետ։ Մյունխենում Ալիևը բացահայտորեն սպառնաց Արցախում բնակվող ավելի քան 120 հազար…
