ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Փետրվարի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման:Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես տարբեր…

Կարդալ ավելին

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Աշխատանքներ են իրականացվելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,– ավելացրել են ԱԳՆ–ում։

Կարդալ ավելին

ՀԱՊԿ-ը միջուկային և ռադիացիոն անվտանգության վարժանքներ կանցկացնի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները միջուկային և ռադիացիոն անվտանգության «Ժայռ 2023» վարժանքներ կանցկացնեն, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին Բելառուսի Արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկին հայտարարել է Բելառուս-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ՀԱՊԿ անդամ երկրների փրկարար ստորաբաժանումների վարժանքները տեղի կունենան 2023 թվականի սեպտեմբերին։

Կարդալ ավելին

Այսօր 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրվելու «Լիդիան Արմենիա»-ի հետ. կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը. Քերոբյան

Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Ազգային ժողովի տնտեսականհարցերի հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշոր հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը: Խոսքն Ամուլսարի մասին է: Մենք այսօր ժամը 5-ին 250 մլն…

Կարդալ ավելին