Այսօր 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրվելու «Լիդիան Արմենիա»-ի հետ. կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը. Քերոբյան

Feb 22, 2023 12:58
12

Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Ազգային ժողովի տնտեսականհարցերի հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշոր հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը: Խոսքն Ամուլսարի մասին է: Մենք այսօր ժամը 5-ին 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել եւս մեկ հանք, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Մեկնաբանություն