February 2023 Page 281

Հրդեհից հետո սգո օր հայտարարելու հարցը մի՛ մտցրեք օրակարգ. ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու են պատերազմից երկու տարի անց զինվորները դեռևս մնում կացարաններում, ասաց․ «44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողություններ են եղել, զորքերի տեղակայման վայրեր են փոխվել, ինժեներական կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։ Որ ասում եք՝ ապահովված չեն տարրական պայմանները, այդ պայմանները ապահովված են, բայց…

Կարդալ ավելին

Հուսով եմ, որ ապագայում, երբ սկսենք իրականացնել «Տրանս-Կովկաս» նախագիծը, մեզ կմիանա նաև Հայաստանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կներգրավվի «Տրանս-Կովկաս» նախագծում, հաղորդում է Anadolu-ն։ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը ծրագրում են օգտագործել տարածաշրջանի հաղորդակցական հնարավորությունները՝ կազմակերպելով եռակողմ և քառակողմ փոխգործակցության մեխանիզմներ։ «Հյուսիսային միջանցքին այլընտրանք չունենալով՝ մենք աշխատում ենք «Տրանս-Կովկաս» նախագծի բացման վրա։ Հուսով եմ, որ ապագայում, երբ մենք սկսենք իրականացնել…

Կարդալ ավելին

Ինչ է կատարվել «Մալաթիա» տոնավաճառում․ նոր մանրամասներ (տեսանյութ)

«Մալաթիա» տոնավաճառի դիմաց աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, նրանք բողոքում են տոնավաճառը փակելու որոշման դեմ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից փակվում է: Պատճառն արձանագրված խախտումներ են՝ կապված հակահրդեհային պայմանների ապահովման հետ։ Մանրամասները՝ Bac TV-ի պատրաստած ռեպորտաժում։

Կարդալ ավելին

Հիմա Հայաստանում մեծ ծրագրեր ունեմ. Գարիկ Մարտիրոսյան

Teleprogramma.pro -ի հետ կարճ զրույցում շոումեն Գարիկ Մարտիրոսյանը խոսել է, թե ինչպես կհամատեղի հայաստանյան կյանքը հաղորդման նկարահանման հետ, ինչու իր երեխաները հեռուստացույց չեն դիտում, եւ երբ է վերջին անգամ հանդիպել Իվան Ուրգանտին։ «Իմ երեխաներն ընդհանրապես հեռուստացույց չեն դիտում, ոչ միայն իմ հաղորդումները, այլ նաեւ բոլոր հեռուստահաղորդումները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակակից երեխաները բոլորովին…

Կարդալ ավելին