March 2, 2023 Page 5

Հայաստանում հուշաքարերն ու խաչերն այսուհետ կտեղադրվեն միայն հատուկ թույլտվությամբ

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը քաղաքաշինության համար պատասխանատու գերատեսչություններին հանձնարարեց զբաղվել Հայաստանում տարբեր վայրերում կամայականորեն տեղադրվող խաչերով ու խաչքարերով։ Արդեն տեղադրված հուշաքարերն ու խաչերը ևս կառավարության ուշադրության կենտրոնում են։ Քաղաքաշինության կոմիտեն ՏԿԵՆ–ի հետ համատեղ ուսումնասիրելու է դրանք և անհրաժեշտության դեպքում առանձին որոշումներ կայացնի, քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև հայտնեց, որ արդեն մշակվել է ու առաջիկայում կառավարության հաստատմանը…

Կարդալ ավելին

Փաշինյանը բանակցում է «Արցախը Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, թե Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստում իր ելույթից հետո եվրոպացի բավական բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, թե Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ «Եվրոպացի բավական բարձրաստիճան պաշտոնյա իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին, մեր հետ հանդիպման ընթացքում ուղիղ տեքստով…

Կարդալ ավելին

Երևանում ՝ հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է

Այսօր ՝ փետրվարի 2-ին ժամը ՝ 12։00-ի սահմաններում , համացանցում տարածվել է տեսանյութ , որում երևում է , որ  հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել ։ Դեպքի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն ։

Կարդալ ավելին

Շուռնուխ և Որոտան բնակավայրերի իրենց տները կորցրած քաղաքացիները կշարունակեն օգնություն ստանալ մինչև օգոստոսի 1-ը

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում ըստ որի՝  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ փաստացի բնակված, իրենց տները կորցրած քաղաքացիներին ՀՀ կառավարությունը կշարունակի օգնություն տրամադրել մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։ Սյունիքի մարզպետարանի տվյալներով շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 2022թ–ի հոկտեմբերին ծնված երեխա…

Կարդալ ավելին