Շուռնուխ և Որոտան բնակավայրերի իրենց տները կորցրած քաղաքացիները կշարունակեն օգնություն ստանալ մինչև օգոստոսի 1-ը

Mar 2, 2023 12:07
7

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում ըստ որի՝  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ փաստացի բնակված, իրենց տները կորցրած քաղաքացիներին ՀՀ կառավարությունը կշարունակի օգնություն տրամադրել մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Սյունիքի մարզպետարանի տվյալներով շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 2022թ–ի հոկտեմբերին ծնված երեխա է:

Մեկնաբանություն