Նախատեսվում է կառուցել 20 ամբուլատորիա և 5 պոլիկլինիկա. դրանցից 7-ը` Արմավիրի մարզում
Մարզերում այս տարի նախատեսվում են 20 ամբուլատորիայի և 5 պոլիկլինիկայի կառուցման աշխատանքներ: Դրանցից 7-ը` Արմավիրի մարզում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ այցելել է «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ՝ ծանոթանալու նորակառույց անբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և դիտարկելու նման ձևաչափով ամբուլատորիաներ կառուցելու հարցը: Ամբուլատորիաները կտեղակայվեն Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում:…
