Արցախում ապրանքի թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք է արձանագրվել

Արցախում ապրանքի թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք է արձանագրվել

Արցախում ապրանքի թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք է արձանագրվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախար Գուրգեն Ներսիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումների արդյունքում Ստեփանակերտում և շրջաններում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել են վարչական վարույթներ:

Մեկ անգամ ևս նախազգուշացնում ենք, դիտարկումները կրելու են անընդհատ ու շարունակական բնույթ և չարամիտ տնտեսվարողները ենթարկվելու են տույժի»։

Leave a Reply

Your email address will not be published.