Հայաստանում եմ կառավարության հրավերով, որպեսզի օգնեմ ամրապնդել կապերն Արևմուտքի հետ. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքն ու դադարեցնել Արցախի շրջափակումը: Ռասմուսենն այդ մասին հայտարարեց Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Երեկ հանդիպումներ եմ ունեցել Երևանում, իսկ այսօր այցելել եմ Հայաստանի հարավային մարզեր, որպեսզի իմ աչքերով տեսնեմ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Ես Ջերմուկում եմ, և…
