Աստծուն չհավատացող հոգևորականներ կան, մեծ ողբերգություն չի. Նիկոլ Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանի՝ իրեն չհավատալու մասին

Աստծուն չհավատացող հոգևորականներ կան, մեծ ողբերգություն չի. Նիկոլ Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանի՝ իրեն չհավատալու մասին

Մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ այն, ինչը Փաշինյանը համարում է կոռուպցիայի դեմ պայքար, Արսեն Թորոսյանը իր գրառման մեջ համարում է այն ժամանակ իր տեղակալի (Գևորգ Սիմոնյան-խմբ.) դեմ շինծու գործ հարուցել և հարցին՝ ինչո՞ւ է իր թիմակիցը նման կերպ արտահայտվում այն պետության մասին, որը Փաշինյանն է կերտել Փաշիինյանը ասած․

«Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը՝ իր հետ աշխատած մարդուն դժվար իրավիճակում պաշտպանելու , նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա ուշադրություն հրավիրելու համար: Սա ևս մի ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավար կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը»: Իրավական առումով հարցի պատասխանը կտա դատաքննությունը, եթե գործը հասնի այդ փուլին»:

Դիտարկմանը՝ փաստորեն իր թիմակիցը՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը չի հավատում դատաիրավական համակարգին ու արդարադատությանը, Փաշինյանը նշեց. «Մեր երկրում Աստծուն չհավատացող հոգևորականներ կան, մեծ ողբերգություն չի, եթե որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում»,- ասաց Փաշինյանը և դիտարկմանը՝ Ձեզ չի հավատում, Փաշինյանը ասաց. «Առավել ևս՝ մեծ ողբերգություն չի»:

Leave a Reply

Your email address will not be published.