April 7, 2023

Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն էր, որի մասով իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Իհարկե ԱԺ-ը փորձեց խոչընդոտել գլխավոր դատախազին ուղղված իմ գրության…

Կարդալ ավելին

Ապօրինի ընդերքօգտագործման հարցերով նոր միջգերատեսչական խումբը սկսել է աշխատանքը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 7-ին, անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵՆ-ից։ Նիստի ընթացքում քննարկվել են 2022 եւ 2023 թվականներին հայտնաբերված ապօրինի դեպքերի վերաբերյալ առկա տեղեկությունները: Նիստի ավարտին ընդունվել են համապատասխան որոշումներ այդ տեղեկությունները լրացուցիչ վերլուծելու և…

Կարդալ ավելին

Հրդեհ Գյուրջյան փողոցում․ տուժածներ չկան

Ապրիլի 7-ին, ժամը 19:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 8/2 հասցեում գտնվող վագոն-տնակում: Հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։39-ին, մարվել՝ 19։51-ին։ Այրվել է ոչ…

Կարդալ ավելին

Գյումրիում շտապ օգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ տեղի է ունեցել վթար

Շիրակի մարզում այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 20։30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբետ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության…

Կարդալ ավելին