Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել 2022 թվականի սեպտեմբերի 28-ի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ճանաչվել և հռչակվել էր դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը:
Դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել իր վարույթում քննվող գործերից մեկով ամբաստանյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ: Դատավորն այդ մեղադրանքով երկար ժամանակ անազատության մեջ էր: