Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը և փեսան

«Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։ Երկու էքսկավատորով արմատախիլ էին արվում սաղարթախիտ ծառերը, ճանապարհ էր բացվում։ Քանդված տարածքում տեղ-տեղ խոր փոսեր էին փորվել։ Նկարահանման ժամանակ մեզ մոտեցավ մի տղամարդ, հայտնեց, որ տարածքի սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի մերձավորն է և ասաց, որ աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեն, տարածքը սեփականաշնորհված է։ Նա չներկայացավ։ Հարցրինք, թե ինչ թույլտվության…

Կարդալ ավելին

Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ փոքր արծաթե մեդալ նվաճեց: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 108 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ այն բարձրացնել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահել է 96 կգ կշռող ծանրաձողը Պոկում…

Կարդալ ավելին

Գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ գործընկերների հետ քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, պատվիրակության կազմում են եղել Մարդու իրավունքների Թրանսվերալ…

Կարդալ ավելին

Արթուր Խուդինյանը նշանակվել է պարեկային ծառայության պետ

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Հաղթող է ճանաչվել Արթուր Խուդինյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Մրցույթին մասնակցել են ինչպես մրցութային հանձնաժողովը, այնպես էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված խորհրդատվական-աշխատանքային հանձնաժողովը։ Մրցույթին մասնակցել են 4 անձ՝ Արթուր Խուդինյան,…

Կարդալ ավելին