Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը և փեսան

Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը և փեսան

«Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։ Երկու էքսկավատորով արմատախիլ էին արվում սաղարթախիտ ծառերը, ճանապարհ էր բացվում։ Քանդված տարածքում տեղ-տեղ խոր փոսեր էին փորվել։

Նկարահանման ժամանակ մեզ մոտեցավ մի տղամարդ, հայտնեց, որ տարածքի սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի մերձավորն է և ասաց, որ աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեն, տարածքը սեփականաշնորհված է։ Նա չներկայացավ։ Հարցրինք, թե ինչ թույլտվության մասին է խոսքը։ Վերջինս գնաց ու, որոշ ժամանակ անց վերադառնալով, բջջային հեռախոսով ցույց տվեց մի գրություն, ըստ որի՝ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը չի առարկում սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի առաջարկած աշխատանքների կատարմանը և առաջարկում է բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանման նորմերը չխախտելով՝ տարածքում կատարել էտում և բարեկարգում։ Այդ գրությունից պարզ չդարձավ, թե ինչի՞ն չի առարկում քաղաքապետը։

4 հեկտար անտառային տարածքը սեփականաշնորհել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբորորդին՝ Գագիկ Զախարյանը։ Տարիներ անց հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի դստերն ու նրա ամուսնուն։

Leave a Reply

Your email address will not be published.