Կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան
Միջազգային իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետք է նաև ասենք, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունենում միջազգային իրադրության հետագա զարգացման վրա», – ասաց նա: Վարչապետի խոսքով՝ մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության համակարգերը դեֆորմացված են, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ…
