August 2023

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում կգործի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ սեպտեմբերի 1-ին կբացվի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը: Այն գործելու է շրջափակման հետևանքով աշխատանքը դադարեցրած «Մալիբու» մանկական սրճարանի տարածքում: Այս մասին հաղորդագրություն են տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը եւ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը: Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Ստեփանակերտում սոցիալական ճաշարանների գործարկման ծրագիրը նախաձեռնվել է «Արցախի անվտանգության…

Կարդալ ավելին

Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Այդ մասին ասված է Արտակ Բեգլարյանի Ֆեյսբուքի էջում․   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից:   Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ…

Կարդալ ավելին