September 2023

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է դատարանի ուրբաթ օրը տարածած մամուլի հաղորդագրությունում։   «Հայաստանի Հանրապետությունը, հիմնվելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ դատարան է…

Կարդալ ավելին

Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են. «Հայտնաբերվել է եւս 2 աճյուն Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։ Առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը»։

Կարդալ ավելին

Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ: Ինչպես  տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, գերատեսչության թափուր հաստիքներին ծանոթանալու համար շինարարները, ճարտարապետները, ճարտարագետները, տեխնիկական հսկողները, փորձաքննություն իրականացնողները և քաղաքաշինական գործունեության այլ տեսակներով զբաղվող մասնագետները կարող են այցելել կոմիտեի պաշտոնական կայք՝ www.minurban.am/hy/vacancies: Հետաքրքրված անձինք կարող են նաև զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում երկու երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: «Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է,…

Կարդալ ավելին