ՄԻՊ մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: ՄԻՊ մանդատին վերաբերելի 23 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ ՄԻՊ շխատակազմից հայտնում են, որ Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։…