Day: September 11, 2023

Վստահ եմ՝ Դուք Ձեր թիմի, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին:Այս մասին հայտնում են 3-րդ նախագահի գարսենյակից: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի…

Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության պոկում վարժությունում: Հարությունյանը գլխավերևում պահել է նախ 155, ապա 160 և 162 կգ կշռող ծանրաձողերն ու արժանացել փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում, սակայն, Հարությունյանը զրո է ստացել: