September 4, 2023

Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի հրամանագրով Վահրամ Բորիսի Բաղդասարյանը ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Այդ մասին հայտնել են  Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։

Կարդալ ավելին

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել«Հայրենիք» կինոթատրոնի շենքը, Չիվա գյուղի ժայռափոր ջրաղացը և 9 այլ պատմամշակութային օբյեկտներ

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։   Հաղորդագրությունում նշված է․   «Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության հինգ մարզերում գտնվող 11 պատմամշակութային օբյեկտներ:   Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են…

Կարդալ ավելին

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում, Անդրկովկասում, Աֆրիկայում առկա իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Աֆրիկայում և Կովկասում առկա իրավիճակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։   «Պարոն Պուտինի հետ քննարկել ենք մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Քննարկումների շրջանակներում մենք անդրադարձանք Սիրիայում, Անդրկովկասում, Աֆրիկայում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Լիբիայի վերջին զարգացումներին»,- ասել է Էրդողանը Սոչիում Վլադիմիր…

Կարդալ ավելին

ՀՀ ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիկսը։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին պաշտոնավարման ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացրած աշխատանքի և սերտ համագործակցության համար։ Հանդիպման…

Կարդալ ավելին