November 2023

Հարավային Կովկասում խաղաղության համար անհրաժեշտ է Բաքվի անկեղծ ներգրավվածությունը. Միրզոյանը՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին՝ նշելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։ Այդ հնարավորությունն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է փոխադարձաբար Ադրբեջանի անկեղծ ներգրավվածությունը և միջազգային դերակատարների ամուր աջակցությունը Հայաստանի ջանքերին, որոնք հիմնված են լավ մշակված…

Կարդալ ավելին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը։ Հայտարարության մեջ նշված է, թե բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է Ադրբեջանի Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո Ստեփանակերտում ստեղծել «Ղարաբաղի համալսարան»։ Ըստ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության՝ Ադրբեջանի տարածած հայտարարության մեջ կրկին խեղված է պատմական իրականությունը. մասնավորապես, ասվում է, որ բարձրագույն կրթության…

Կարդալ ավելին

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 30-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից: Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կուսակցական անդամներ։ Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։

Կարդալ ավելին

Ալավերդու ՔՊ-ականները համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում են ներկայացրել

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում է ներկայացրել: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հենց ինքը՝ համայնքապետ Արկադի Թամազյանը. «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը: Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն…

Կարդալ ավելին