November 12, 2023

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Կարդալ ավելին

Սամբոյի ԱԱ. Վաչիկ Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայ 3 սամբիստ դուրս է եկել Երևանում ընթացող սամբոյի Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Հայաստայի սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ, մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 գեղեցիկ հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։ 98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 փայլուն հաղթանակից հետո դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի…

Կարդալ ավելին

Նոյեմբերի 13-ից Երևանի կենտրոնում կարգելվի բեռնատարների երթևեկությունը

Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար: Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:   «Տուգանքներից խուսափելու համար, հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին»,- նշում են քաղաքապետարանից;

Կարդալ ավելին

Մկրտության մեծ արարողություն. 140 արցախցի երեխա կմկրտվի նույն օրը՝ 7 կնքահայրերով ու 7 քահանաներով

Նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողությունները։ Հայտնում են Մասյացոտնի Թեմի Տեղեկատվական համակարգից:   Այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի ունեցավ Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսեցին…

Կարդալ ավելին