September 19, 2023

Ժամը 21:00-ի դրությամբ Արցախում 138 վիրավոր կա

Արցախի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ կա 138 վիրավոր, որոնցից 29-ը խաղաղ բնակիչներ են․ Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ 112 տուժած, Ստեփանակերտի մանկական հիվանդանոց՝ 11, Մարտակերտի շրջանային հիվանդանոց՝ 15։ Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների հետ այս պահին հնարավոր չէ կապ հաստատել։

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Օլաֆ Շոլց

Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար։ Այս մասին Telegram ալիքում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։   «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը շատ ճգնաժամային է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար»,-…

Կարդալ ավելին

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է կիրառում քաղաքացիների դեմ. Կառավարության մոտ իրավիճակը լարված է

Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում Կառավարության շենքի առջեւ: Այժմ իրավիճակը լարված է: Կադրերում երեւում է, որ ոստիկանական ուժերը նաեւ լուսաձայնային նռնակ են կիրառում քաղաքացիների դեմ, լսվում են նաեւ պայթյունի ձայներ: Նշենք, որ Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ այսօր՝ 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման է անցել Արցախի դեմ: Կան մի…

Կարդալ ավելին

Արցախը դիմել է Ադրբեջանին՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Կարդալ ավելին