September 5, 2023

Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:35-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Կարդալ ավելին

Հասցեական ուղերձները բավարար չեն Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար. Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցեր: «Անդրադարձ կատարելով սեպտեմբերի 1-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի…

Կարդալ ավելին

Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրումը կարող է նոր ագրեսիայի վերածվել․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունն,անվտանգային իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն զբաղված է ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ նախաձեռնելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:   «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է տարածել, որում ֆիքսված են այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի մեծաթիվ շարժեր, զորքերի կենտրոնացում, մեծաքանակ զինտեխնիկա, այդ թվում` հրետանային միջոցներ:   Ադրբեջանն…

Կարդալ ավելին

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Կարդալ ավելին