September 27, 2023

Մայր Աթոռ.Պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի՝ կանխելու հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X»  սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած…

Կարդալ ավելին

Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է 11 աճյուն

Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն,  մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո…

Կարդալ ավելին

Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ից տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ: Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։ Չնայած բազմաթիվ ուղերձներին և ջանքերին՝ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել բացառապես քաղաքական…

Կարդալ ավելին

Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Հայտնում են Կառավարությունից: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակն, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին:

Կարդալ ավելին