September 18, 2023

ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները. պաշտոնական

  ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:   ԿԸՀ նախագահ Բահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 234 436 (28,44 տոկոս): Նրա խոսքով, սա ճշգրտված թիվն է, որը մի փոքր տարբերվում է՝ երեկ ժամը 21-ին հրապարակված թվից:   Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2763:…

Կարդալ ավելին

Քվեաթերթիկների 9,41% հայտնի է. ՔՊ-ն՝ 34,04%, «Ազգային առաջընթացը»՝ 18,64%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 14,09%

ԿԸՀ-ն ժամը 00.30-ի դրությամբ մշակել է քվեաթերթիկների 9,41%-ը (տվյալներ 51 ընտրատեղամասերից՝ 475-ից)։   Երեւանի ավագանու ընտրություններում ձայների 34,03%-ով առաջատարն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7436 ձայն)։     Երկրորդ տեղում՝ 18,64 տոկոսով, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ն է (4072)։ Հաջորդում են «Մայր Հայաստան» դաշինքը՝ 14,09 տոկոս (3078), «Հանրապետություն»՝ 11,42 տոկոս (2495) եւ «Հանրային ձայն»՝ 10,2 տոկոս…

Կարդալ ավելին

ԿԸՀ-ի առաջին տվյալները՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Մարությանը և «Մայր Հայաստանը» առաջատար են

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել մայրաքաղաքի ընտրությունների նախնական արդյունքները։   Քվեաթերթիկների 2,28 տոկոսը մշակելուց հետո (475 ընտրատեղամասերից 14-ից) իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1773 ձայնով առաջատարն է։ Երկրորդ տեղում Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացն» է՝ 1026 ձայնով, երրորդում՝ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 727 ձայնով։ Հաջորդիվ գալիս են «Հանրապետություն» (590) և «Հանրային ձայն» (541) կուսակցությունները:

Կարդալ ավելին