May 3, 2023 Page 6

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը

Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ «Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», – «Ազատությանը» փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Կարդալ ավելին

Թուրքիայում Ալեն Սիմոնյանը կհանդիպի Մուստաֆա Շենթոփի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն Aysor.am-ի հետ զրույցում չի մեկնաբանել, թե արդյոք կառավարական ինքնաթիռով են մեկնելու: Հարցին՝ թե ի՞նչ է…

Կարդալ ավելին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց: Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայն: Երեկ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե հանձնաժողովն աշխատանքների ընթացքում  պահանջել ու ստացել է 4154 գաղտնի ու  հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով: «Դրանց մանրակրկիտ…

Կարդալ ավելին

Դասալիքների վերաբերյալ հայտարարությունից հետո Աննա Հակոբյանին չեն կանչել դատախազություն․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11.000 դասալիք՝ կամավոր, զինվորական եւ այլն»,- ասել է Աննա Հակոբյանը հանդիպումներից մեկի ժամանակ: Արդյոք վերը նշված հանցագործության մասին հաղորդումից հետո առաջին տիկինը հրավիրվե՞լ է գլխավոր դատախազություն՝ մանրամասներ հայտնելու պատկան մարմիններին, հարցի պատասխանը…

Կարդալ ավելին