May 8, 2023

Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ահազանգում է՝ Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է։ «Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելու աղետալի վնասներից մեկն էլ էներգետիկ ճգնաժամն է, որը մեղմելու նպատակով Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ֊ն աննախադեպ ռեժիմով է աշխատել, արդյունքում ` այսօր ջրամբարը գրեթե դատարկ է»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…

Կարդալ ավելին

Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման

Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11  տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա հետ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործով քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում…

Կարդալ ավելին

Ամեն ինչ արվում է, որ բանակի հեղինակությունը հնարավորինս հավասարեցվի «պլինտուսի» մակարդակի. Հրանտ Թոխատյան

Ամոթ է նման զինվորականներին դատելը, նրանք այն մարդիկ են, որոնք հաղթանակ են բերել երկրին, Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։ «Իսկ այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մենք չունենանք այն հերոսներին, որոնցով սերունդ կմեծացնենք։ Որ կողմ նայում ես՝ կա՛մ դատվում են, կա՛մ խոսվում է, որ դեռ կդատեն․ սա ուղղակի խայտառակություն…

Կարդալ ավելին

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի

Այսօրվա դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի: 142-ից հոսպիտալացված է 7-ը, 75-ը դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ:

Կարդալ ավելին