Ռուսական կողմը չի ընկալել Արցախի պետնախարարի հայտարարությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ ռուսական կողմը վրդովված է Արցախում գեներացվող հակառուսականության փաստից, որին բացահայտ մասնակցում են նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաները։ Մասնավորապես, խաղաղապահ հրամկազմին նյարդայնացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի այն հայտարարությունը, թե անցած շաբաթ Բաքու մեկնած Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության հասնել։…
