May 10, 2023

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լևոն Շիրինյանի, Տիգրան Արզաքանցյանի, արտախորհրդարանական քաղաքական ուժերի այլ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

Կարդալ ավելին

Մարդասիրական տեղափոխությունների հարցում կա ընդմիջում. ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը պատկան մարմինների հետ. Զառա Ամատունի

Ադրբեջանի իշխանությունը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Կոմիտեն այս օրերին շարունակում է երկխոսությունը ներգրավված կողմերի պատկան մարմինների հետ՝ պայմանավորված որոշ ընթացակարգերի մանրամասներով. «Այս պահի դրությամբ մարդասիրական տեղափոխությունների հարցում կա…

Կարդալ ավելին

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել՝ առաջ ենք գնում»․ Ադրբեջանը կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը

Ադրբեջանը 2023 թվականի պետական բյուջեում կավելացնի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ սպառնալիքներն աճում են, և պետք է կարողանան հաղթահարել ցանկացած սպառնալիք։ «Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգված և շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը, առաջ ենք գնում», – ասել…

Կարդալ ավելին

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին Արցախից հիվանդներ տեղափոխել Հայաստան

Ադրբեջանի իշխանությունը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ «Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ», – «Թվիթեր»-ում գրել է Արցախի…

Կարդալ ավելին