14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում» ՄԻՊ-ն արձանագրել է մի շարք խնդիրներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և…
