Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել է հրադադարի ռեժիմը։ Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից: «Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
