May 2023 Page 17

Վարչապետը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանին եւ Ներսես Սիմոնյանին: Նրանք ժամանել են Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առթիվ, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն:

Կարդալ ավելին

Պարզ կդառնա,թե ում պատճառով կորցրինք Շուշին. Պատգամավոր (տեսանյութ)

Այսօր` մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում տեղ է ունեցել միջոցառում, որին ներկա գտնվող պատգամավորները ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ, խոսել Արցախում տիրող վիճակի մասին և ներկա իշխանությանը հասցող քննադատություններից։ Մանրամասները՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Կարդալ ավելին

«Նեմեսիս»-ի արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի․ Քաղաքապետարան

«Նեմեսիս» գործողության արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի, «Ազատությանը» փոխանցել են Երևանի քաղաքապետարանից։ «Ազատությունը» հարց էր ուղղել քաղաքային իշխանությանն՝ արդյոք հայաստանյան ավիաընկերությունների առջև օդային տարածքը փակելուց ու Թուրքիայում բարձրացած աղմուկից հետո Երևանի իշխանությունը մտադրություն ունի՞ հեռացնելու «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանը, թե օրակարգում նման հարց չկա։Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր…

Կարդալ ավելին

Աննա Վարդապետյանը ծաղիկներ է խոնարհել Հայրենականի մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին: Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Հայրենականի մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

Կարդալ ավելին